Վիճակագրություն
Գյուղական բնակավայրերում նկատելի է գործարքների աճի միտում
2019 թ. 3-րդ եռամսյակում հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 18%-ով: Անցյալ ու այս տարվա գործարքների վերլուծության մեջ, սակայն, ամենահետաքրքրական փաստն այն է, որ թե՛ մայրաքաղաքի, և թե՛ մարզերի քաղաքային բնակավայրերի համեմատ գյուղական բնակավայրերում նկատվում է գործարքների ավելի մեծ աճ։ Այսպես, ըստ Կադաստրի տվյալների, եթե Երևանում աճը մոտ 11,5% […]
Գործարքները բիզնես ոլորտում
2019 թ․ օգոստոսին անշարժ գույքի 381 առուվաճառքի գործարքների կողմ հանդիսացել են իրավաբանական անձինք, որը կազմել է առուվաճառքի ընդհանուր գործարքների 8.7 %-ը : Այս ցուցանիշը հիմնականում վերաբերում է բիզնես ոլորտին, որտեղ իրավաբանական անձը մի կողմից կարող է հանդիսանալ գնորդ, մյուս կողմից՝ վաճառող։ Հետաքրքրական է նաև գույքերի տեսակը, որոնք գնում կամ վաճառում են բիզնես սուբյեկտները։ Պարզվում է, […]
Շիրակի մարզում նկատվում է գործարքների թվի աճ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, նախագահ Արմեն Սարգսյանի պարբերական պրոմոայցերը Գյումրի, կարծես թե տալիս են արդյունքներ։ Ըստ Կադաստրի կոմիտեի պաշտոնական տվյալների, ինչպեսև սպասվում էր, օգոստոս ամսին հուլիսի ու անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ Շիրակի մարզում նկատելի է գործարքների թվի աճ (բնականաբար՝ ի հաշիվ Գյումրիի)։ Սովորաբար անշարժ գույքի շուկայի ակտիվությամբ մայրաքաղաքից հետո միշտ աչքի են ընկել Կոտայքի […]
Օգոստոսը հուլիսի համեմատ պասիվ էր, անցյալ տարվա համեմատ՝ ակտիվ
Այս տարի օգոստոսին հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2019 թ․ հուլիսի համեմատ նվազել է 3.5 %-ով, դրա փոխարեն, սակայն, 2018 թ․ օգոստոսի համեմատ աճել 11.9 %-ով: Սա պաշտոնական վիճակագրությունն է։ Ընդ որում, մայրաքաղաքում հուլիսի համեմատ նկատվել է նվազում, որը ավելի մեծ է (-8.2 %), քան անցյալ օգոստոսի համեմատ աճը (+5.8 %)։ Հետաքրքիր է, որ մարզերի […]
Ամենաշատ հողեր գնում ու վաճառում են Կոտայքում, Արարատում ու Արմավիրում
Հայաստանի տարբեր մարզերում հողերի նկատմամբ առաջարկ-պահանջարկի ամենամեծ ցուցիչը թերևս Կադաստրի վերլուծություններն են։ Տարեսկզբից գործարքների թվի առումով մարզերի ցուցակը գրեթե անփոփոխ գլխավորում են Կոտայքը, Արարատն ու Արմավիրը։ Ընդ որում, եթե որոշ ամիսներին Արարատյան դաշտավայրի երկու մարզերում հողերի գործարքների թիվը տատանումներ է արձանագրել, ապա Կոտայքում այդ թիվը գրեթե անփոփոխ է։ Մայրաքաղաքին ամենաշատն ինտեգրված այս նախալեռնային մարզում իրականացվում […]
Օտարերկրացիների կողմից անշարժ գույքի գնման ակտիվությունը նվազել է
Օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման՝ տարեսկզբին նկատված դինամիկան հունիս ամսին մի փոքր դանդաղել է։ Անցյալ տարվա հունիսի 167 գործարքի դիմաց, այս տարի իրականացվել է 180 գործարք, որից միայն 38-ը եղել է ավտոտնակի գնում, իսկ 25-ը՝ հողի։ 2019թ․ մայիս ամիսը ևս օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված գործարքների թվով նշանակալի չի եղել՝ ընդամենը 165 գնման գործարք, որի […]
Հունիս ամիսը գործարքների առումով այնքան էլ աշխույժ չի եղել
Գործարքների թվի նվազումը ամբողջ հանրապետության մասշտաբով անցյալ տարվա հունիսի համեմատ նկատելի է ոչ միայն բնակարանների (մոտ 20%-ով), այլև հասարակական նշանակության շինությունների (-15%) ու ավտոտնակների առումով (-6%): Փոխարենը ավելացել են արտադրական նշանակության օբյեկտների, գյուղատնտեսական հողերի ու ընդհանրապես հողերի նկատմամբ գործարքների թիվը: Կադաստրի վերլուծությունը փաստում է նաև, որ այս տարվա մայիսի համեմատ հունիսին ևս անշարժ գույքի շուկան […]
Հանրապետությունում մեծ թափ է հավաքել գույքի օրինականացումը
Վերջին տարիներին Կադաստրի վերլուծություններն ուսումնասիրելիս, կարելի է հանդիպել հետաքրքիր վիճակագրության՝ գույքի օրինականացման վերաբերյալ։ Ի դեպ այս տվյալը միայն 2017թ․-ից է տեղ գտել կադաստրի վերլուծություններում՝ որպես գործարքի առանձին տեսակ: Մինչ այդ ուղղակի բացակայել է։ Այսպիսով, այս տարվա 1-ին կիսամյակում իրականացվել է 936 օրինականացման գործարք։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ թիվն ավել […]
Անցյալ տարվա 1-ին կիսամյակի համեմատ այս տարի գործարքների թիվն աճել է մոտ 11%-ով
2019թ. 1-ին կիսամյակում Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 84441 գործարք: Նախորդ տարվա 2-րդ կիսամյակի համեմատ 2.3 %-ով պակաս, իսկ 1-ին կիսամյակի համեմատ` 11.1 %-ով ավել։ Հետաքրքիր է, որ նախորդ 10 տարիների կտրվածքով, բացի այս տարվանից, ամենաշատ գործարքներ իրականացվել են անցյալ տարի (մոտ 76000), 2011թ.-ին՝ մոտ 72000) և 2014թ․-ին (մոտ 68000)։
Ամենաշատ բնակարաններ վարձակալում են Երեվանում, ամենաշատ հողեր՝ Արմավիրի մարզում
2019 թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել են մոտ 90%-ով ավելի վարձակալության գործարքներ։ Վարձակալության շուկան առավել ակտիվ է եղել ինչպես միշտ՝ Երևանում, նաև՝ Գեղարքունիքում և Սյունիքում։ Մի հետաքրքրական փաստ ևս. ապրիլ ամսին ընդհանուր առմամբ Հայաստանում հողերի նկատմամբ իրականացվել է 177 միավոր վարձակալության գործարք, և վարձակալված մոտ 485 հա հողերի գրեթե կեսը գտնվում […]