Բնակարանների գները հոկտեմբերին Երևանում նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 11%-ով

2018 թ. հոկտեմբերին, ըստ ՀՀ Անշարժ Գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների,  Երևանում իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի 1077 գործարք:

2018 թ. հոկտեմբեր ամսին 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ Երևանում  բազմաբնակարան բնակելի շենքերում 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գներն աճել են 10.9%-ով: Մարզերում նույնպես հիմնականում նկատվել  է գնաճ՝ միջինը 1,4%-ով:

Երևանի ու մարզերի բնակարանային շուկայի գնաճը՝ ստորև ներկայացված աղյուսակում: Նշենք, որ մարզերի գները նշված են ըստ մարզկենտրոնների:

Բնակարանների գների տատանումները Հայաստանում (2017-2018թթ. հոկտեմբեր)

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Համավարակը չկարողացավ կասեցնել բնակարանների գների աճը