Վերջին 15 տարիներին Երևանում բնակարանների գները աճել են 3 անգամ

Արդեն մոտ երկու տասնամյակ է, Երևանում անշարժ գույքի գները ամեն տարի, գրեթե առանց բացառության, աճում են: Ստորև ներկայացված աղյուսակում կարող ենք տեսնել բազմաբնակարան բնակելի շենքերի շուկայական միջին գների աճը՝ վերջին 15 տարիների կտրվածքով: Ամենամեծ աճը գրանցվել է Նուբարաշեն համայնքում՝ մոտ 5 անգամ:

Բոլորում ներկայացված են տարեկան գները` ըստ Կադաստրի պետական կոմիտեի տվյալների: Ինչպես 2003թ. -ին, այժմ նույնպես ամենաթանկ թաղամասը մնում է Կենտրոն համայնքը, որտեղ 1 քմ-ի արժեքը կազմել է 217.237 դրամ, իսկ ամենամատչելին՝ Նուբարաշենը՝ 35.782 դրամ: Ի դեպ 2003թ. -ին կենտրոն համայնքի տվյալներում Հյուսիսային պողոտայում ձևավորված գներն ընդգրկված չեն: Աճը 2003թ.-ից ստաբիլ գրանցվել է մինչև 2009 թ.-ը: Իսկ 2014 թ.-ին 2009թ.-ի համեմատությամբ Կենտրոն և Արաբկիր համայնքներում գները նվազել են, իսկ 2017 թ.-ին շարունակել աճել: 2018 թ. նոյեմբերին 2003թ.-ի  համեմատությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների գներն աճել են շուրջ 3 անգամ:

Կարդալ ավելին

Երեվանյան բնակարանների գների տատանումները մեծ են

Բնակարանների գները փետրվարին կրկին աճել են

Մինչև 3000$-անոց վարձով բնակարաններ ու առանձնատներ Երևանի Կենտրոնում