ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

1863

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԱԶԴԵԼ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ
Անշարժ գույքի շուկայական արժեքի վրա կարող են ազդեցություն թողնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝
 
  1.Բազմաբնակարան բնակելի շենքի հարկայնությունը.
Այս գործոնը կարող է բացասաբար անդրադառնալ բնակարանի շուկայական արժեքի վրա, օրինակ, այն դեպքում, երբ շենքը 16 հարկանի է, հարթակում՝ 8 բնակարան, իսկ շենքում աշխատում է ընդամենը մեկ վերելակ :
  2.   Բնակարանի հարկը՝
    Սովորաբար ավելի բարձր պահանջարկ ունեն բնակարանները, որոնք գտնվում են քարե շենքերում՝ 2-3 հարկերում, բարձրահարկ շենքերում՝ 3-6 հարկերում:
   Քարե շենքերում սովորաբար վերելակ տեղադրված չէ, ուստի բարձր հարկերի դեպքում բնակիչը ստիպված է լինելու բարձրանալ հարկերը ոտքով. դրանով է բացատրվում 4–5 հարկերի համեմատաբար ցածր պահանջարկը, ինչպես նաև վերջին հարկի բնակարաններում զգալի ցածր է ջերմամեկուցացումը
Բարձրահարկ շենքների բարձր հարկերը նույնպես բացասաբար են ընկալվում հաշվենկատ գնորդների կողմից, քանի որ վերելակի խափանման, կամ էլեկտրաէներգիայի բացակայության  դեպքում, բնակիչները ստիպված են լինելու ոտքով բարձրանալ :
   Շենքի տանիքային հատվածում կառուցված, ինչպես նաև երկու մակարդակից բաղկացած բնակարանները կարող են ունենալ և դրական, և բացասական ազդեցություն բնակարանի արժեքի վրա 
:


Վերջինը փոփոխել է: 02-09-2018 07:00
Ստեղծվել է: 05-03-2016 05:47
Խորագրի այլ նյութեր