Բնակարան կառուցապատողից 2019 թ.

2019 թվականի հունվարից ուժի մեջ մտան կառավարության կողմից հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում էին եկամտային հարկի հաշվին կառուցապատողից բնակարանի կամ առանձնատան գնման դեպքում հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձին:

Հիմնական փոփոխությունները երկուսն են`

  1. Սահմանվել է բնակարանի կամ անշարժ գույքի գնման մաքսիմալ գին: Այսուհետ, հիփոթեքային վարկի տոկոսները կվերադարձվեն, եթե գնվող գույքի (բնակարան կամ առանձնատան) գնահատված արժեքը Երևանում կամ այլ մարզերում չի գերազանցում 55 000 000 ՀՀ դրամի արժեքը: Եթե ցանկանում եք գնել բնակարան կամ առանձնատուն կառուցապատողից տոկոսների վերադարձման պայմանով, ապա շատ կարևոր է իմանալ Ձեր կողմից գնվող գույքի շուկայական արժեքը` անկախ գնահատողի գնահատումից:
  2. Օրենքից քաղաքացին կարող է օգտվել միայն մեկ անգամ: Եթե քաղաքացին մեկ անգամ արդեն օգտվել է այս օրենքից և գնել է բնակարան կամ առանձնատուն, ապա երկրորդի գնման դեպքում օրենքը չի գործի այդ քաղաքացու համար: Կառավարության մեկնաբանությամբ այս օրենքն ունի սոցիալական մոտեցում և թիրախավորում է միջին և ցածր խավի քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը, այդ պատճառով էլ արվում են վերոնշյալ սահմանափակումները:

Այսինքն՝ եթե քաղաքացին ֆինանսապես այնքան կայուն է, որ կարողանում է իրեն թույլ տալ գնել 55 000 000 ՀՀ դրամ և ավել արժողությամբ բնակարան, ապա պետք չէ դրա հաշվին «ծանրաբեռնել» հարկատուներին և օգտվել այս նորմից:

Նշվեց նաև, որ այս փոփոխությունները հետադարձ ուժ չունեն և կգործեն միայն 2018 թվականի հունվար ամսից՝ կառուցապատողից բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել ցանկացող քաղաքացիների դիմումների դեպքում:

Անմիջապես կառուցապատողից  վաճառվող բնակարանների մեծ ցանկի  կարող եք ծանոթանալ Մեր գործընկեր <<Ռեդ գրուպ>> ՍՊԸ-ի կայքում

Կարդալ ավելին

Անշարժ գույքի շուկայում կայունություն է, իսկ հիփոթեքի շուկայում՝ ակտիվություն

Բնակարանների պահանջարկ կա ու դեռ լինելու է առաջիկա 3-5 տարում ու առնվազն Երևանում

Ինչպե՞ս գնել սեփական տուն