Ամենաշատ հողեր գնում ու վաճառում են Կոտայքում, Արարատում ու Արմավիրում

Հայաստանի տարբեր մարզերում հողերի նկատմամբ առաջարկ-պահանջարկի ամենամեծ ցուցիչը թերևս Կադաստրի վերլուծություններն են։ Տարեսկզբից գործարքների թվի առումով մարզերի ցուցակը գրեթե անփոփոխ գլխավորում են Կոտայքը, Արարատն ու Արմավիրը։

Ընդ որում, եթե որոշ ամիսներին Արարատյան դաշտավայրի երկու մարզերում հողերի գործարքների թիվը տատանումներ է արձանագրել, ապա Կոտայքում այդ թիվը գրեթե անփոփոխ է։ Մայրաքաղաքին ամենաշատն ինտեգրված այս նախալեռնային մարզում իրականացվում է հանրապետության հողերի ամբողջ առքուվաճառքի 1/5-րդ մասը։

Հայաստանի Լեռնային մարզերում հողի շուկան շարունակում է կայուն պասիվ մնալ, մասնավորապես Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։ 

Կարդալ ավելին

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում

Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ

Հողի շուկան ակտիվ է, գյուղնշանակության հողերի պահանջարկը՝ մեծ