Աջափնյակի որոշ հատվածներում բնակարանների գնաճը համարյա հավասարվել է Կենտրոնի միջինին

Ելնելով 2019թ ապրիլ ամսվա գնային ցուցանիշներից, որը հրապարակել է Կադաստրի կոմիտեն, կարելի է փաստել, որ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գինը 1քմ հաշվարկով նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 10%-ով, իսկ նախորդ՝ մարտ ամսվա համեմատ չնչին՝  մոտ 1 %-ի չափով: 

Մի հատկանշական փաստ․ առաջին անգամ ամենամեծ գնաճը, ճիշտ է ընդամենը 0.1%-ի տարբերությամբ, նկատվում է ոչ թե Կենտրոնում, այլ Աջափնյակի Գոտի 4-ում (Լենինգրադյան փողոցով մինչև Կիևյան կամրջի հետ հատումը, այնուհետև` Հալաբյան փողոցով մինչև Դավթաշենի կամուրջ)։  Իսկ ահա Մալաթիա-Սեբաստիայի Գոտի 6-ում թեև չնչին, բայց նկատվել է գնանկում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ  (-1.2%)։

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Համավարակը չկարողացավ կասեցնել բնակարանների գների աճը