Հայաստանում առքուվաճառքի գործարքների մոտ 40%-ը իրականացվել է Երևանում

Հայաստանում 2018թ․ հոկտեմբերին, ըստ ՀՀ Անշարժ Գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի 4484 գործարք:

Գործարքների միայն 36.5%-ը գրանցվել է Երևանում,  ամենաշատ իրականացված գործարքների քանակով 2-րդ տեղում Կոտայքի մարզն է (13.8%), 3-րդ տեղում՝ Արարատի մարզը (10.5%):

Անշարժ գույքի գործարքների ամենաքիչ քանակը, ինչպեսև ենթադրվում էր, իրականացվել է ՀՀ ամենափոքր՝  Վայոց ձորի մարզում, սակայն մյուս մարզերի ու Երևանի համեմատ անհամեմատ քիչ՝ իրականացված գործարքների ընդամենը՝ 1.0%-Վայոց ձորի մարզից բացի ավելի քիչ ակտիվություն է նկատվել  Տավուշի (2.9%) և Գեղարքունիքի (3.3%) մարզերում:

Քանի որ անշարժ գույքի շուկայի ակտիվությունը տնտեսության կարևոր ցուցիչն է, այս վիճակագրությունը ևս մեկ անգամ գալիս է փաստելու ՀՀ տնտեսության անհամաչափ զարգացվածության մասին։

Կարդալ ավելին

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում

Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ

Հողի շուկան ակտիվ է, գյուղնշանակության հողերի պահանջարկը՝ մեծ