
2020-ին աշխարհում անշարժ գույքի գները կշարունակեն աճել, ինչը կարող է հանգեցնել ճգնաժամի
Անշարժ գույքի գները աշխարհում շարունակում են աճել, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով: Դրանցից հիմնականներից են տնտեսական անկումը և դեմոգրաֆիական շարժը: Ըստ անշարժ գույքի ոլորտում հանրահայտ pwc.com կայքի, շատ էքսպերտներ անհանգստացած են գների աճով, պատճառաբանելով, որ սա կարող է հանգեցնել ոլորտում խորը ճգնաժամի:
Բնակարանների և տների գների դանդաղ, բայց կայուն աճ
Բնակարանների և տների գները, նույն աղբյուրի կանխատեսումներով կգրանցեն դանդաղ, բայց կայուն աճ: Հիմնական պատճառներից է ընթացիկ տնտեսական անկայունությունը, ինչի հետևանքով անշարժ գույքի սեփականատերերը նախընտրում են չվաճառել իրենց գույքը: Արդյունքում՝ շուկայում մեծանում է պահանջարկը, բարձրանում՝ գները։ Դրա հետ մեկտեղ, կա շուկայի մի սեգմենտ, որը հետաքրքրված է նորակառույց տների առուվաճառքով։ Որպես հետևանք, սպասվում է կառուցապատման մոտ 8% աճ:
Անշարժ գույքի շուկայի կանխատեսումները ԱՄՆ-ում
Քանի այս գերտերության շուկայի տենդենցներն անմիջական ազդեցություն ունեն այլ տարածաշրջանների վրա, pwc.com -ն առանձնացրել է դրանցից երկուսը․
• Բնակարանների վաճառքները կաճեն մոտ 4.5% – ով (նախորդ 2 տարվա համեմատ)
• Ամերիկացիներն իրենց եկամտի 50%-ը կծախսեն բնակարան կամ տուն ձեռքբերելու վրա: