2019 թ․ շուկայում գրանցվել է կայուն է աճ՝ թե գործարքների, թե գների

Կադաստրի 2019թ․ տարեկան վերլուծության համաձայն Հայաստանի անշարժ գույքի շուկան արձանագրել է դինամիկ աճ․ ընդամենը երկու փաստ՝ անցյալ տարվա համեմատ գործարքների ընդհանուր թիվը հանրապետությունում աճել է 14.5%-ով, իսկ Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները 1քմ հաշվարկով աճել են մոտ 11%-ով։

Հետաքրքրական է, որ մինչ Կադաստրի պաշտոնական վերլուծության հրապարակումը, շուկայի ակտիվության մասին փաստում էին նաև ռիելթորները՝ ելնելով ռեալ իրողություններից։ Այսպես շուկայի ակտիվ «խաղացող» «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում հայտնել է, որ 2019 թ․-ը ամփոփվել է բավականին դրական դինամիկայով: Նա ևս փաստել է, որ շուկան գործել է բավականաչափ ակտիվ ոչ միայն գործարքների քանակի, այլև շուկայական արժեքի դրական աճի առումով:

Վերադառնալով Կադաստրի տարեկան վերլուծությանը, փաստենք ուշագրավ ևս մի քանի տվյալ․ անցյալ տարվա համեմատ գործարքների աճը մարզերում ավելի բարձր է եղել, քան մայրաքաղաքում՝ Երևանի 9,3%-ի դիմաց մարզային քաղաքներում դա եղել է 16,3%, գյուղական բնակավայրերում՝18,3%։ Դրական դինամիկայով գործարքների աճ է նկատվել նաև հողի (մոտ 21%) և վարձակալության շուկաներում (մոտ 58%):

Կարդալ ավելին

Երեվան-մարզեր գործարքների թվային տարբերությունը դանդաղ կրճատվում է

Մեր «խոպանչի» հայրենակիցները Հայաստանում ավելի շատ վաճառել, քան գնել են գույք

Առքուվաճառքի ակտիվությունը Երևանից տեղափոխվում է մարզեր