2003 թ.-ից ի վեր ՀՀ մարզերում բնակարանների գներն աճել են մոտ 4 անգամ

Ամենամեծ աճը արձանագրվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանում՝ մոտ 6 անգամ։ Ի դեպ 2003թ.-ին բնակարաններրի ամենաէժան գները եղել են հենց Կապանում, իսկ ամենաթանկը՝ Գյումրիում։

Ըստ Կադաստրի պետական կոմիտեի 2003 և 2017թթ Անշարժ գույքի շուկայի (2018-ը դեռ չի ամփոփվել) տարեկան վերլուծության, մարզկենտրոններում ընդհանուր առմամբ  բնակարանների 1քմ-ի գներն միջինը աճել են մոտ 4 անգամ:

2003թ. -ին ամենաբարձր գները գրանցվել են Գյումրիում, այստեղ 1 քմ-ի արժեքը կազմել է 39.055 դրամ, իսկ արդեն 2017-ին, որքան էլ զարմանալի է, Եղեգնաձորում, երկրորդ ամենաթանկ մարզկենտրոնը այդ թվականին Իջևանն է, իսկ երրորդը՝ Աշտարակը։

Նույն պատկերն է պահպանվել նաև նախորդ տարվա նոյեմբեր ամսին:

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Համավարակը չկարողացավ կասեցնել բնակարանների գների աճը