Չնայած կանխատեսումներին՝ գործարքների թիվը էականորեն չի պակասել

2020թ. 1-ին կիսամյակի գրեթե 2 ամիսն անցավ կարանտինի պայմաններում, իսկ արտակարգ դրությունը երկրում դեռ շարունակվում է, սակայն, դատելով անշարժ գույքի շուկայի Կադաստրի կիսամյակային վերլուծության, ամեն ինչ այնքան աղետալի չէ, որքան կանխատեսում ու սպասում էին վատատեսներն ու քաղաքական գործիչները։

Այսպես, այս տարվա 1-ին կիսամյակում հանրապետությունում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է ընդամենը մոտ 12%-ով։ Ինչ վերաբերում է մայիս և  հունիս ամիսներին, այսինքն հետկարանտինային ժամանակահատվածին, ապա, եթե մայիսին նախորդ տարվա համեմատ այդ անկումը եղել է մոտ 29%,  հունիսին եղել է աննշան՝ մոտ 1%-ի նվազում։ Ի դեպ, ս.թ. հունիսին մայիսի համեմատ արդեն նկատելի է գործարքների թվի զգալի՝ մոտ 38%-ի աճ, ինչը, ըստ մասնագետների հուլիսին ևս կպահպանվի։ Սա նշանակում է, որ չնայած համավարակային լարված իրավիճակին, անշարժ գույքի շուկան համեմատաբար կայուն է, և տարեսկզբի ակտիվությունը աստիճանաբար վերականգնվում է։

Կարդալ ավելին

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում

Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ

Հողի շուկան ակտիվ է, գյուղնշանակության հողերի պահանջարկը՝ մեծ