Բնակարանների գնաճը նոյեմբերին Երևանում և մարզերում շարունակվում է
2018 թվականի նոյեմբերին, ըստ ՀՀ Անշարժ Գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, Երևանում իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի 1165 գործարք:
Մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի նոյեմբերին նույն տարվա հոկտեմբերի համեմատ աճել են 0.3 %-ով, իսկ 2017 թվականի նոյեմբերի համեմատ՝ 11.1 %-ով:
Մարզերում այս տարվա նոյեմբերին վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 506 բնակարան: Իսկ մարզերի քաղաքներում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.2 %-ով:
Բնակարանների գների տատանումները Հայաստանում (2017-2018 թթ. նոյեմբեր)