Շիրակի մարզում նկատվում է գործարքների թվի աճ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, նախագահ Արմեն Սարգսյանի պարբերական պրոմոայցերը Գյումրի, կարծես թե տալիս են արդյունքներ։
Ըստ Կադաստրի կոմիտեի պաշտոնական տվյալների, ինչպեսև սպասվում էր, օգոստոս ամսին հուլիսի ու անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ Շիրակի մարզում նկատելի է գործարքների թվի աճ (բնականաբար՝  ի հաշիվ Գյումրիի)։ Սովորաբար անշարժ գույքի շուկայի ակտիվությամբ մայրաքաղաքից հետո միշտ աչքի են ընկել Կոտայքի մարզն ու Արարատյան  դաշտավայրի երկու մարզերը՝ Արմավիրն ու Արարատը։ Ելնելով Կադաստրի վերջին՝ օգոստոս ամսվա վերլուծությունից, այժմ արդեն կարող ենք արձանագրել, որ շուկան մեծ տեմպերով զարգանում է Շիրակում, ի մասնավորի՝ Գյումրիում։ Մասնագետների կարծիքով, անշարժ գույքի շուկայի զարգացման նման տեմպերի պահպանման դեպքում հանրապետության երկրորդ քաղաքը շուտով երկրորդը կլինի նաև անշարժ գույքի շուկայի ակտիվության առումով։

Կարդալ ավելին

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում

Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ

Հողի շուկան ակտիվ է, գյուղնշանակության հողերի պահանջարկը՝ մեծ