Երևանում գործարքների թիվը բազմակի անգամ գերազանցում է մարզերին

2019-ի փետրվարին հանրապետությունում ամենաշատ գործարքները գրանցվել են Երևանում՝ թվով 4659, որը կազմում է ընդհանուր գործարքների 35,2 %-ը: Իսկ ամենաքիչ գործարքներն իրականացվել էն Վայոց ձորում՝ 226 (1, 7%): Փաստորեն Երևանում շուրջ 20 անգամ ավելի շատ գործարքներ են իրականացվել, քան Վայոց ձորում:

Ամենաշատ գործարքների թվով 2-րդ տեղում Կոտայքի մարզն է՝ 1542,  որին հաջորդում է  Արարատի մարզը՝ 1332:

Վերոհիշյալ վերլուծությունը ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ Հայաստանի մայրաքաղաքն ու մարզերն անհամաչափ են զարգանում, և տնտեսական աշխուժության ցուցիչը, որի բաղադրիչներից մեկն անշարժ գուքի շուկան է, ըստ բնակավայրերի ահռելի մեծ տատանումներ ունի։

Կարդալ ավելին

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում

Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ

Հողի շուկան ակտիվ է, գյուղնշանակության հողերի պահանջարկը՝ մեծ