Առքուվաճառքի ակտիվությունը Երևանից տեղափոխվում է մարզեր

2019թ․ առքուվաճառքի գործարքների ամենամեծ աճը անցյալ տարվա համեմատ եղել է Արարատի մարզում։ Հետաքրքրական է, որ Երևանում առքուվաճառքի գործարքների թիվն աճել է ընդամենը 1.6%-ով, իսկ ահա Լոռիում նկատվել է նվազում՝ անցյալ տարվա համեմատ 12%-ով։ Ինչպես միշտ ամենագործարքառատ մարզերն են մնում Կոտայքը, Տավուշն ու Արագածոտնը։

Ողջ տարի առքուվաճառքի ամենաշատ գորարքներ իրականացվել է հողի շուկայում (ընդհանուր թվի 40%-ը), առավել քիչ՝ արտադրական նշանակության շինությունների նկատմամբ (1.3%): Ի դեպ, թեև Կադաստրի վերլուծության մեջ չկա առանձին տող այս մասին, սակայն շուկայի մասնագետները փաստում են, որ անցյալ տարի մեծ է եղել պահանջարկը հատկապես պահեստային տարածքների նկատմամբ, ինչը կարող է հետևանք լինել արտադրությունների կազմակերպման ու տնտեսական գործունեության ակտիվացման։

Կարդալ ավելին

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում

Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ

Հողի շուկան ակտիվ է, գյուղնշանակության հողերի պահանջարկը՝ մեծ