Գործարքների 10%-ից ավելի կատարվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից
2018 թ. 3-րդ եռամսյակում, ըստ ՀՀ Անշարժ Գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, ՀՀ-ում իրականացված անշարժ գույքի 1480 առքուվաճառքի գործարքների կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները։ Դա կազմել է առքուվաճառքի ընդհանուր գործարքների 12.6 %-ը: Հետաքրքիր է, որ այդ գործարքների մոտ 1/3-ի դեպքում (497 գործարք) օտարերկրյա քաղաքացիները եղել են գնորդ կողմ:
Օտարերկրացիների կողմից գնված գույքերի կեսից ավելին կազմում են բնակարանները՝ 56.9%, 2-րդ տեղում բնակելի տներն են՝ 19%, դրան հաջորդում են հողի նկատմամբ գործարքները՝ 14.2%: Օտարերկրյա քաղաքացիների կողմից ամենաքիչը գնվել են արտադրական նշանակության շինություններ՝ 3.05%: