
Համավարակը չկարողացավ կասեցնել բնակարանների գների աճը
2020թ․ 1-ին կիսամյակի 4 ամիսներին սկսված ու մինչ օրս շարունակվող համավարակը, կարանտինն ու արտակարգ իրավիճակը, պարզվում է, գրեթե չեն ազդել բնակարանների գների վրա։
Այսպես, ըստ ՀՀ անշարժ գույքի շուկայի Կադաստրի կոմիտեի վերլուծության, բնակարանների շուկայական միջին գները մայրաքաղաքում հունվար-հունիս ամիսներին աճել են 13.8%-ով, իսկ մարզերի քաղաքներում՝ 5.7%-ով։ Հետաքրքրական է, որ անգամ կարանտինից անմիջապես հետո՝ մայիս ու հունիս ամիսներին գների անկում չի նկատվել։ Դրանք մնացել են գրեթե նույնը՝ նախորդ ամիսների համեմատ գրանցելով ընդամենը 1% աննշան նվազում։