Բնակարանների գնաճը նոյեմբերին Երևանում և մարզերում շարունակվում է

2018 թվականի նոյեմբերին, ըստ ՀՀ Անշարժ Գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, Երևանում իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի 1165 գործարք:

Մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի նոյեմբերին նույն տարվա հոկտեմբերի համեմատ աճել են 0.3 %-ով, իսկ 2017 թվականի նոյեմբերի համեմատ՝ 11.1 %-ով:

Մարզերում այս տարվա նոյեմբերին վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 506 բնակարան: Իսկ մարզերի քաղաքներում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.2 %-ով:

Բնակարանների գների տատանումները Հայաստանում (2017-2018թթ. նոյեմբեր)

Կարդալ ավելին

2018 թ. վերջին Երևանում բնակարանների գնաճը շարունակվել է

ՀՀ մարզերում 2018թ. -ը ամփոփվել է բնակարանների գների նվազումով

2003թ.-ից ի վեր ՀՀ մարզերում բնակարանների գներն աճել են մոտ 4 անգամ