Անշարժ գույքի գործարքների թիվն աճել է

Այս տարվա հոկտեմբերին ՀՀ-ում իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 15.773 գործարք: ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով՝ նույն թվականի սեպտեմբերի համեմատ գործարքների թիվն աճել է 27.1 տոկոսով, իսկ 2017 թվականի հոկտեմբերի համեմատ` 2.9 տոկոսով:

2018 թ․ հոկտեմբերին Երևանում բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով միջին գները աճել են 0.9 %-ով՝ նույն թվականի սեպտեմբերի համեմատությամբ, և 10.9%-ով՝ 2017 թ․ հոկտեմբերի համեմատ:

Իսկ մարզերում այս տարվա հոկտեմբերին բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով նույն տաևվա սեպտեմբերի համեմատ գները աճել են 0.1%-ով:

Կարդալ ավելին

Հանդիպում կադաստրի պետկոմում․ օրենսդրական բացերից, սև ռիելթորներից մինչև «փախչող գնորդներ»

Կադաստրի կոմիտեն քաղաքացիների ընդունելության նոր կարգ է սահմանել

2018 թ․ նոյեմբերին ևս բնակարանների գները շարունակել են աճել