Անշարժ գույքի գները Երևանի 3 ամենաթանկ թաղամասերում

Գաղտնիք չէ և ոչ էլ բացահայտում է, որ Երևանի ամենաթանկ թաղամասը Կենտրոն համայնքն է: Այստեղ 2018 թ. հունվար ամսվա տվյալներով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ միջին շուկայական միջին գինը կազմում է 1000 ԱՄՆ դոլար:
Քաղաքի կենտրոնում կան շենքեր, որոնց պահանջարկը շատ բարձր է և է տարբերվում է՝ 20 և ավելի տոկոսով, որին նպաստում է կառուցապատման որակն ու կառուցապատողի համբավը։ Կենտրոն համայնքում ամենաթանկ բնակարանները հետևյալ փողոցներում են՝ Հյուսիսային պողոտա, Կասկադ, Աբովյան, Արամի, Բուզանդի փողոցներ և այլն: Կենտրոնից հետո ամենաթանկը՝ Արաբկիր վարչական շրջանն է, ապա՝ Դավթաշենը: Այնուհետև պահանջարկ ունեցող թաղամասերն են՝ Նոր Նորքի 1-4-րդ զանգվածները, Զեյթունը, Ավանը և այլն:
1 սենյականոց բնակարանների գները Երևանում 2018թ.

Բնակարանների գները կարող են տատանվել ոչ միայն ըստ թաղամասերի, այլև՝ նույնիսկ նույն շենքում՝ մինչև 50%-ով: Օրինակ՝ բարձրահարկ շենքի վերին հարկի չնորոգված և միջին հարկի նորոգված բնակարանների գները հսկայական տարբերություն ունեն: Այսինքն կարևոր է ընտրել ոչ միայն թաղամասով կամ շենքով, այլ նաև՝ բնակարանով: Հենց այս և մի շարք այլ պատճառներով էլ ռիելթորի կարծիքը շատ կարևոր է՝ գնորդին ճիշտ ուղղորդելու և գնային հարմար տարբերակ գտնելու տեսանկյունից:
Երևանի կենտրոնում մեկ սենյականոց բնակարանների գները խիստ մոտավոր հաշվարկով սկսվում են 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից, իսկ Արաբկիրում՝ սկսած 35.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից: Դավիթաշեն համայնքում գները նույնն են, ինչ Արաբկիրում, միայն թե այստեղ շատ դժվարությամբ կգտնվեն 1-2 սենյականոց բնակարաններ, քանի որ թաղամասը ընտանեկան է և գերակշռում են 3-4 սենյականոցները: Դավիթաշեն և Արաբկիր համայնքների անշարժ գույքի գների տարբերությունն ավելի շատ ստատուսային է։

2 սենյականոց բնակարանների գները Երևանում 2018թ.
Ինչպես մեկ սենյականոցների, երկու սեյնյականոցների դեպքում նույնպես դժվար է հստակ գներ նշել, այդ պատճառով կներկայացնենք մոտավոր թվեր: Կենտրոն համայնքում 2 սենյաականոց բնակարանների գինը սկսվում է 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից, իսկ Արաբկիրում՝ սկսած 40.000-ից, Դավիթաշենում՝ նույնպես գինը մոտավորապես նույնն է:

3-4 սենյականոց բնակարանների գները Երևանում 2018թ.
Կենտրոն համայնքում 3-4 սենյականոց բնակարանների գներն սկսվում են 80.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից, Արաբկիրում՝ սկսած 50.000-ից, Դավիթաշենում՝ սկսած 45.000-ից:

Առանձնատների գները Երևանում 2018թ.

Առանձնատների առումով ամենապահանջվածը Այգեձոր, Այգեստան, Բլուր և Նորք համայնքներն են: Այստեղ առանձնատներ են փնտրում այն գնորդները, ովքեր ցանկանում են Կենտրոնին մոտ բնակվել: Իսկ այն գնորդները, ովքեր նշանակություն են տալիս ստատուսին, շրջակայքի անվտանգությանն ու մաքրության պահպանմանը, նախընտրում են տուն գնել Վահագնի թաղամասում: Այն հաճախորդները, ում համար նշանակություն չունի ո՛չ Կենտրոնին մոտ ապրելը և ո՛չ էլ ստատուսը, նախընտրում են նոր զարգացող թաղամասերը՝ Ծարավ Աղբյուրի, Գ1 թաղամաս, Մոնումենտ:
Հողատարածքների մոտավոր գներին Երևանում կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աղյուսակում 1-ում:

Հարկ է նշել, որ կառուցապատումից հետո նույն մակերեսով, ասենք՝ 100քմ, անշարժ գույքը Մոնումենտում կարժենա՝ 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ՝ Գ1 թաղամասում՝ 115.000:

Նորակառույցներում բնակարանների գները Երևանում
Նորակառույց շենքերում բնակարանների պահանջարկն օրեցօր աճում է՝ պայմանավորված «Եկամտային հարկի վերադարձի» մասին օրենքով: Ստորև ներկայացնում ենք Երևանում նորակառույց շենքերում բնակարանների 1 քմ մոտավոր արժեքները՝ առանց հարդարման (տես՝ աղյուսակ 2):

Նորակառույցներում բոլոր բնակարանները հանձնվում են գրեթե նույն վիճակում, դրանք մեկը մյուսի նկատմամբ ունեն առավելություններ կամ թերություններ` բակի բարեկարգության, բնակիչների քանակի և այլ առումներով:
Այժմ Երևան քաղաքում ակտիվ կառուցապատման աշխատանքներ են տարվում մի շարք թաղամասերում: Կառուցապատում գրեթե չի ընթանում հետևյալ համայնքներում Էրեբունի, Շենգավիթ (Չարբախ), Նուբարաշեն:

Կարդալ ավելին

Երևանում ավելացել է վարձով բնակարանների պահանջարկն ու աճել գները

Բնակարան կառուցապատողից 2018 թ

Անշարժ գույքի գները Երևանի 3 ամենաթանկ թաղամասերում