Մինչև 3000$-անոց վարձով բնակարաններ ու առանձնատներ Երևանի Կենտրոնում

2019-ի փետրվարին անշարժ գույքի վարձակալության շուկան վերջին 2 տարիների համեմատությամբ ակտիվացել է: Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ այս տարվա փերտվարին Երևանում իրականացվել է անշարժ գույքի վարձակալության 498 գործարք՝ անցյալ տարվա 369-ի համեմատ։

Ըստ անշարժ գույքի շուկայի փորձագետների, վարձակալության շուկայում տարեցտարի ավելացող պահանջարկը հնարավոր է հանգեցնի դեֆիցիտի ու վարձակալական գների էլ ավելի բարձրացման, որոնք առանց այն էլ անշեղորեն աճում են, հատկապես՝ մայրաքաղաքի Կենտրոնում։ Թե՛ բնակարանների և թե՛ առանձնատների վարձակալման գները Կենտրոնում սկսվում են 250 ԱՄՆ դոլարից և հասնում մինչև 3000-ի, մինչդեռ Էրեբունիում ու Շենգավիթում սկսվում են 100 դոլարից և հասնում՝ լավագույն դեպքում 350-ի: Ստացվում է, որ 3-4 սենյականոց այսպես կոչված էլիտար բնակարաններն ու առանձնատները Կենտրոնում մոտ 6-9 անգամ ավելի թանկ են մյուս համայնքներից։

Մանրամասները՝ ստորև ներկայացված աղյուսակում․

Կարդալ ավելին

Բնակարանների գները փետրվարին կրկին աճել են

Գնաճ փետրվարին, ճիշտ է, չնչին, բայց կա

10 տարի շարունակ ամենաթանկ բնակարանները Կենտրոնում են, ամենամատչելիները՝ Նուբարաշենում