Մեր «խոպանչի» հայրենակիցները Հայաստանում ավելի շատ վաճառել, քան գնել են գույք

ՀՀ-ում անցյալ տարվա 2-րդ կիսամյակին ընդհանուր առմամբ օտարերկրյա քաղաքացիների կողմից մոտ 2 ավելի շատ անշարժ գույք է վաճառվել, քան գնվել։ Ըստ ՀՀ Կադաստի վերլուծության (աղյուսակ 3.5-7), երևույթը նկատելի է հատկապես ՌԴ և ԱՊՀ երկրների քաղաքացիների պարագայում, իսկ օրինակ ԵՄ երկրների քաղաքացիների մոտ պատկերն այլ է՝ փոքր տարբերությամբ իրականացվել են ավելի շատ գնման, քանի վաճառքի գործարքներ։ Ի՞նչ է սա, մեր «խոպանչի» հայրենակիցների հետաքրքրության անկու՞մ Հայաստանի անշարժ գույքի շուկայի նկատմամբ։

Այսպես, ըստ Կադաստրի վիճակագրական տվյալների՝ 2019թ. 2-րդ կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում գնվել է մոտ 1.300 միավոր անշարժ գույք, ապա վաճառվել՝ 2400-ը: Ավանդանդաբար ՌԴ քաղաքացիների շրջանում ակտիվությունը շարունակում է պահպանվել։ Բայց … : Եթե 2019 հուլիսից սկսած,նրանց կողմից գնվել է 338 բնակարան, ապա նույն ժամանակահատվածում՝ վաճառվել 843-ը: Տարբերությունն ավելի ցցուն է հատկապես հողերի դեպքում՝ մոտ 6 անգամ (103 և 608 հարաբերակցությամբ, աղյուսակ 3.5-5 և 3.5-6)։ Պատկերը գրեթե նույնն է ԱՊՀ մյուս պետությունների քաղաքացիների պարագայում՝ գնված-վաճառված անշարժ գույքի քանակական հարաբերակցությունը՝ 59-115 է։ Իսկ ահա ԵՄ երկրների պարագայում գնվել է 167, վաճառվել 131 գույք։

Մի շատ կարևոր փաստ՝ ՌԴ քաղաքացիների, իսկ ավելի կոնկրետացված մեր հայրենակիցների կողմից անցյալ տարվա 2-րդ կեսին վաճառվել է 389 կտոր գյուղնշանակության հող, գնվել ընդամենը 9-ը, իսկ ԱՊՀ մյուս երկրների քաղաքացիների կողմից ընդհանրապես գնում չի եղել։ Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ ՀՀ գյուղերից արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները, վաճառելով իրենց հողերը, հիմնական բնակություն են հաստատում Հայաստանից դուրս՝ մոտիկ արտերկրում: Ի՞նչ է սա, շարունակվող արտագա՞ղթ։

Մանրամասները պաշտոնական տեղեկատուում՝ աղյուսակ 3․5-5, 3․5-6, 3․5-7, էջ 35

Կարդալ ավելին

Երեվան-մարզեր գործարքների թվային տարբերությունը դանդաղ կրճատվում է

real estate prices

2019 թվականը փակվեց բնակարանների գնաճով

2019 թ․ շուկայում գրանցվել է կայուն է աճ՝ թե գործարքների, թե գների