Երեվան-մարզեր գործարքների թվային տարբերությունը դանդաղ կրճատվում է

2020 թ. հունվարին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 10.846 իրավունքի պետական գրանցման գործարք: Այս թիվը, կարելի է ասել, ռեկորդային բարձր է՝ անցյալ 10 տարիների կտրվածքով։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ անշարժ գույքի շուկայի ամենապասիվ ամիսներից մեկը Հայաստանում միշտ համարվել է հունվարը։

Ըստ Կադաստրի կոմիտեի վերլուծության, 2019 թ. դեկտեմբերի համեմատ գործարքների թիվը հունվարին ամբողջ հանրապետությունում նվազել է 42%-ով, իսկ 2019 թ. հունվար ամսվա համեմատ՝ աճել 17.8 %-ով: Ինչպես եղել է տասնամյակներ շարունակ, ամենագործարքաշատ բնակավայրը մնում է մայրաքաղաք Երևանը (ամբողջ գործարքների մոտ 30%-ը)։ Միևնույն ժամանակ, ի տարբերություն մարզերի, անցյալ տարվա հունվարի համեմատ Երևանում գործարքների թիվը մնացել է գրեթե նույնը, իսկ, օրինակ, Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում անցյալ տարվա հունվարի համեմատ նկատվել է գործարքների թվի 40%-ից ավելի աճ։ Ամենաքիչ գործարքներն իրականացվել են Հայաստանի ամենափոքր մարզում՝ Վայոց ձորում (ընդհանուրի ընդամենը 1.7%-ը), չնայած այստեղ էլ, անցյալ տարվա համեմատ կա մոտ 10%-ի աճ։ 

Այդուհանդերձ, դեռևս մեծ է մնում մայրաքաղաքի ու մարզերի գործարքների թվային տարբերությունը։ Օրինակ, այդ ցուցանիշով մշտապես 2-րդ տեղում գտնվող Կոտայքի մարզում այս տարվա հունվարին իրականացված գործարքների թիվը դարձյալ եղել է կտրուկ պակաս ՝ Երևանի համեմատ մոտ 2,5 անգամ, Գեղարքունիքում մոտ 4 անգամ, Սյունիքում 10 անգամից ավելի։ Վիճակագրությունը փաստորեն ցույց է տալիս, որ Երևանի ու մարզերի գործարքների թվի տարբերությունը դանդաղորեն կրճատվում է, սակայն շարունակում է մնալ մեծ։

Կարդալ ավելին

Մեր «խոպանչի» հայրենակիցները Հայաստանում ավելի շատ վաճառել, քան գնել են գույք

2019 թ․ շուկայում գրանցվել է կայուն է աճ՝ թե գործարքների, թե գների

Առքուվաճառքի ակտիվությունը Երևանից տեղափոխվում է մարզեր