Երևանում ավելացել է վարձով բնակարանների պահանջարկն ու աճել գները

Վարձով բնակարաններ

Երևանի ցանկացած համայնքում ամենապահանջված բնակարանները փոքր բնակարաններն են: Կապված բիզնեսների կենտրոնացման հետ, ամենաակտիվ և գործունյա համայնքները Կենտրոնը և Արաբկիրն են: Իսկ ընդհանրապես Երևանի բոլոր թաղամասերում մեկ սենյականոց կամ փոքր վարձով բնակարանների հիմնական պահանջարկը գործուղման եկած  ու ուսանողների շրջանում է․ ընդ որում վերջիններս չունեն կենցաղային մեծ պահանջներ, ուսանողների  համար առաջնային  հիմնական գործոնը գինն է ․ նրանցմիայն ժամանակավոր կացարան է անհրաժեշտ:

Իսկ ահա 2 և ավելի սենյակ փնտրող մարդիկ դիտարկում են բնակարանները հարմարությունների և համապատասխան գնի տեսանկյունից, քանի որ ավելի երկարաժամկետ վարձակալության մտադրություն ունեն։ 2 և ավելի սենյականոց բնակարաններ փնտրողների թիվն ավելի քիչ է, փնտրողներն էլ՝ հիմնականում  երկարաժամկետ պայմաններով։ Նման դեպքերում վարձակալները նախընտրում են կիսակահավորված կամ չկահավորված բնակարաններ այն պարզ պատճառով, որ,  որպես կանոն, իրենց հետ ունենում են որոշակի գույք։ Եվս մի դիտարկում՝ նման բնակարանների վարձը  այնքան բարձր է, որ, ամսական նույնքան գումար ծախսելով, մարդը կարող է  իրեն թույլ տալ՝ գնել հիփոթեքով բնակարան:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վարձակալության դեպքում այնքան էլ մեծ նշանակություն չունի, թե ինչպիսի շենքում է բնակարանը, իհարկե ստատուսային կամ  նորակառույց շենքերի բնակարանները առանձնահատուկ կարևորություն ունեն  հատկապես միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար։

Վարձով առանձնատներ

Առանձնատների դեպքում գնային պատկերը ըստ համայնքների ու սենյակների թվի նույնն է, ինչ բնակարանների դեպքում: Կապիտալ վերանորոգված առանձնատներում հիմնականում բնակվում են դեսպանները, հյուպատոսները և նման պաշտոններ զբաղեցնող մարդիկ։ Նրանք հիմնականում նախընտրում են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները ,

Բնակարանների վարձակալության գները Երևանի համայնքներում :

Ստորև ներկայացված աղյուսակում Երևանում վարձակալությամբ տրվող բնակարանների միջինացված գները՝ նշված ԱՄՆ դոլարով:

Կարդալ ավելին

Երևանում ավելացել է վարձով բնակարանների պահանջարկն ու աճել գները

Բնակարան կառուցապատողից 2018 թ

Անշարժ գույքի գները Երևանի 3 ամենաթանկ թաղամասերում