Դժվար իրավիճակում հայտնված վարկառուները կարող են օգտվել «հիփոթեքային արձակուրդից»

ՀՀ Կառավարության կողմից  վերջերս արված առաջարկի հիման վրա e-draft.am կայքում քննարկման է դրվել հիփոթեքային արձակուրդի մասին նախագիծը։ Դրա ընդունումով, ինչպես կառավարությունն է բնորոշում, «կյանքի որոշակի դժվար իրավիճակներում հայտնված անձինք» հնարավորություն կստանան մինչև 6 ամիս ժամկետով գնալ «հիփոթեքային արձակուրդ»՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով: Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակներ»։

Նախագծի, «հիփոթեքային արձակուրդից» օգտվելու դեպքում վարկը, վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր և տուգանքներ չեն գանձվի։ Դա որևէ կերպ չի արտացոլվի նաև վարկային պատմությանում։ Արձակուրդի հնարավորությունից յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել միայն մեկ անգամ, իսկ ավարտից հետո շարունակել վճարումները ըստ հիփոթեքի պայմանագրի, որի ժամկետը կողմերի միջև կնքված համաձայնագրով կերկարացվի արձակուրդի տևողության չափով: Նախագծի իրագործման համար կիրականացվեն մի շարք օրենսդրական փոփոխություններ։

Փաստաթղթի հեղինակները հիմնվել են Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի փորձի հիման վրա՝ տեղայնացված  հայաստանյան իրականության ու  օրենսդրության վրա։

Կարդալ ավելին

Գործարքներ կարելի է կնքել առանց նոտարական գրասենյակ այցելելու

Նոր կադաստր Վանաձորում՝ 5-ը մեկում

Անշարժ գույքի սեփականության վկայականները կդառնան թվային, ու ոչ միայն դրանք ..