Գործարքներ կարելի է կնքել առանց նոտարական գրասենյակ այցելելու

Այսուհետ անշարժ գույքի առքուվաճառքի, նվիրատվության, վարձակալության և մյուս գործարքները հնարավոր է կնքել նաև Կադաստրի գրասենյակներում՝ առանց նոտարական գրասենյակ այցելելու։
Ինչպես տեղեկացնում է Կադաստրի կոմիտեի ՖԲ էջը, միակ պայմանն այն է որ պայմանագրերը պետք է լինեն սահմանված օրինակելի ձևերով: Պայմանագրերի պատշաճ պատրաստման համար պետք է անձամբ այցելել Կադաստրի կոմիտեի ցանկացած գրասենյակ, որտեղ կօգնեն կազմել համապատասխան պայմանագիրը: Ի դեպ, պայմանագիր կազմելու ծառայությունն  անվճար է:

Կարդալ ավելին

Դժվար իրավիճակում հայտնված վարկառուները կարող են օգտվել «հիփոթեքային արձակուրդից»

Նոր կադաստր Վանաձորում՝ 5-ը մեկում

Անշարժ գույքի սեփականության վկայականները կդառնան թվային, ու ոչ միայն դրանք ..