Ի՞նչ է Proinfo-ն /առաքելությունը և ստեղծման նպատակը

  • Առաքելությունը

    • Proinfo թիմի առաքելությունն է էականորեն ընդլայնել անշարժ գույքի շուկայի մասնակիցներին մատակարարվող տեղեկատվության ծավալները, բարձրացնել դրա որակը, մասնագետների համար ստեղծել աշխատանքային գործիքներ, վերլուծական չափորոշիչներ և մեկ ընդհանուր աշխատանքային հարթակ, բարձրացնել ՀՀ անշարժ գույքի շուկայում մատուցվող ծառայությունների որակը և մասնագետների մասնագիտական պատրասվածությունը:
  • Ի՞նչ է proinfo.am-ը

    • Proinfo-ը համակարգ է, որը հնարավորություն է տալիս անշարժ գույքի շուկայի և դրան առնչվող ոլորտների բոլոր մասնագետներին աշխատելու համատեղ: Միասին օգտվելու մասնագիտական, տեղեկատվական ամենատարբեր բազաներից: Հաճախորդներին ներկայանալու պատրաստված և տեղեկացված:
    • Proinfo.am – ը հարթակ է այն քաղաքացիների համար, ովքեր արդյունավետ և որակյալ լուծումներ են փնտրում անշարժ գույքի ոլորտի իրենց խնդիրների արագ լուծման համար:
  • Ստեղծման նպատակը

    • Բարձրացնել ՀՀ անշարժ գույքի ոլորտում մատուցվող ծառայությունների որակը:
    • Մի ընդհանուր հարթակում կենտրոնացնել անշարժ գույքի շուկայի բոլոր ճյուղերում ծառայություններ մատուցող առաջատար մասնագետներին և ընկերություններին:
    • Հաճախորդ –Մասնագետ կապը դարձնել ավելի դյուրին, բաց և արդյունավետ :
    • Մասնագետների համար ստեղծել աշխատանքի արդյունավետության բարձրացման գործիքներ:
    • Մասնագետների համար ստեղծել հաճախորդների մեծ և կայուն լսարան:
    • Նպաստել մասնագետների արդյուանավետ համագործակցությանը:
  • Proinfo.am-ը հնարավորություն է ընձեռում

    • Շուկայի բոլոր մասնակիցներին գտնվել նույն տեղեկատվական, վերլուծական և մասնագիտական հարթակների վրա:
    • Ունենալ ոլորտին վերաբերող ամբողջական և հստակ չափորոշիչներ:
    • Շուկայի մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունի օգտվելու իր գործիքակազմից, որոնք էականորեն պարզեցնում են տվյալ մասնակցի աշխատանքը, ռացիոնալացնում են ժամանակի ծախսը և ճիշտ օգտագործման դեպքում հանգեցնում են աշխատանքի արդյունավետության կտրուկ աճի:
  • Այս ամենի գլոբալ հետևանքն է

    • Շուկայի աշխուժացումը
    • Մասնակիցների մասնագիտական աճը
    • Մասնագետների և կազմակերպությունների միջև մրցակցության բարձրացումը
    • Շուկայի ամբողջականացումը, ինչի սոցիալական հետևանքն էլ՝ հաճախորդների գոհունակությունն է, շուկայում առաջարկվող ծառայությունների որակի բարձրացումը, կայուն հիմքերով և ավանդույթներով շուկայի սեգմենտի ձևավորումը և զարգացումը: